AM
26 Հոկտեմբեր 2012 - 10:35 AMT

Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա «BeeCross 2012» հանրապետական ավտոքրոսի մրցույթ

Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա «BeeCross 2012» հանրապետական ավտոքրոսի մրցույթը: Այն կանցկացվի Երևանի Նուբարաշենի հրաձգարանի տարածքում հատուկ պատրաստված օղակաձև մայրուղիով: «BeeCross 2012» մրցույթին կմասնակցեն ավտոմեքենաներ և քառացիկլեր:

Վարորդները կմրցեն օլիմպիական համակարգով` կատարելով 3-ական ամբողջական պտույտ ամեն մրցաերթում:

Միջոցառումը կսկսվի կեսօրին, հանդիսատեսների մուտքն անվճար է: Ավտոքրոսին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Մասնակիցներից պահանջվում է սպորտային ամրագոտիներ և անվտանգության կարկաս ունեցող ավտոմեքենա: Քառացիկլերի դասում մրցողը պետք է ունենա հատուկ սաղավարտ և կոշիկներ: Մասնակիցների գրանցումը կատարվում է մինչև հոկտեմբերի 27-ը` էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայում: