AM
26 Հոկտեմբեր 2012 - 11:47 AMT

Նոյեմբերի 4-ին Երևանում տեղի կունենա «Մեր քայլերը հանուն երեխաների» բարեգործական քայլաթոն

Նոյեմբերի 4-ին, ժամը 10:30-ին, Երևանում տեղի կունենա «Մեր քայլերը հանուն երեխաների» խորագրով առաջին բարեգործական քայլաթոն, իսկ քայլաթոնի տոմսերից ստացված ողջ հասույթը կուղղվի Ծովակ համայնքում փոքրածավալ ֆուտբոլային դաշտի կառուցմանը:

Մարզադաշտի կառուցման գործում իր զգալի ներդրումն է ունենալու նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը:

Մեծահասակների համար 1 տոմսի արժեքն է 10000 դրամ, մինչև 16 տարեկան երեխաների համար՝ 5000 դրամ:

«Վորլդ Վիժն» Հայաստանը հրավիրում է բոլորին՝ մասնակցելու քայլաթոնին, և իրենց քայլերով աջակցելու Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը:

Քայլաթոնին մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մասնակցության տոմս:

Տոմսի հետ մեկտեղ մասնակցիները կստանան նաև մարզաշապիկ և մասնակցության համար:

Քայլաթոնի մասնակիցները կմրցեն միմյանց հետ՝ արագ քայլքով անցնելով շուրջ 3,5 կմ երկարությամբ ճանապարհ Երևանի կենտրոնական փողոցներով` Շահումյան հրապարակ, Բեյրութի փ., Արգիշտի փ., Մաշտոցի պող., Պարոնյան փ., Սարյան փ., Թումանյան փ., Հյուսիսային պողոտա:

Առաջին երեք տեղերը զբաղեցնող մասնակիցները կստանան անդամակցության քարտեր «Գոլդս Ջիմ» մարզասրահի կողմից: