AM
26 Հոկտեմբեր 2012 - 12:02 AMT

Մարտին Տումա. Հայաստանում մեծածավալ աշխատանք է կատարվում հանդբոլը զարգացնելու համար

Երևանում անցկացնում է սեմինար հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի ներկայացուցիչ Մարտին Տուման: Չեխ մասնագետն առավոտյան տեսական պարապնունք է վարում մայրաքաղաքի Հյուսիսային համալսարնի դահլիճում, իսկ օրվա երկրոդ կեսին գործնական պարապմունք` Երևանի տնտեսագիտական համալսարանի մարզասրահում:

Սեմինարին մասնակցում են Երևանի, Լոռու, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերի, Արցախի 41 մարզիչներ: Ներկա են նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ավարտական կուրսի այն սովորողները, ովքեր ընտրել են հանդբոլի մարզչի մասնագիտությունը:

Մարտին Տուման հայտնել է, որ սեմինարի համար ընտրվել են այն թեմաները, որոնք պահանջել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան:

«Երկու տարի առաջ Հայաստանում առիթ եմ ունեցել սեմինար անկացնելու: Այն ժամանակ այլ թեմաներ էին շոշափվում:Սեմինարի մասնակիցները ուշադրությամբ են հետևում դասախոսություններին և գործնական պարապմունքներին: Նկատելի է, որ Հայստանում մեծածավալ աշխատանք է կատարվում հանդբոլը զարգացնելու համար: Մասնավորապես, եթե 6-7 տարի առաջ Հայաստանից ներկայացուցիչներ գրեթե չկային միջազգային ստուգատեսներում, ապա այժմ հայ հանդբոլիստները կանոնավոր մասնակցում են եվրոպական խոշորամասշտաբ մենարկներին»,- Տումայի խոսքերն է մեջբերում Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան: