AM
27 Հոկտեմբեր 2012 - 06:40 AMT

«Կուբանն» իր դաշտում նվազագույն հաշվով հաղթել է «Ռոստովին»

«Կուբան» ֆուտբոլային ակումբը իր դաշտում նվազագույն հաշվով հաղթել է «Ռոստովին»: Կրասնոդարցիները հենց սկզբից ցուցադրեցին իրենց առավելությունը:

22-րդ րոպեին «Կուբանի» հարձակման արդյունքում միջին հեռավորությունից դարպասներին հարվածեց Օզբիլիսը, սակայն «Ռոստովի» դարպասապահը տեղում էր: Ընդմիջման ֆուտբոլիստները գնացին զրոյական հաշվով:

Երկրորդ խաղակեսում «Կուբանը» բարձրացրեց խաղի տեմպը: Փոխարինման դուրս եկած Մարկոս Պիզելլիի փոխանցումից հետո գոլ խփեց Իվելին Պոպովը:

«Կուբանը» 22 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակում Ռուսաստանը զբաղեցնում է 5-րդ տեղը: Հոկտեմբերի 30-ին թիմը կհանդպի «Կրասնոդարի» հետ