Հեծանվորդների միջազգային միությունը (ՀՄՄ) որոշել է ամերիկացի հեծանվորդ Լենս Արմսթրոնգի «Տուր դը Ֆրանսում» «նվաճած» յոթ տիտղոսները ոչ ոքի չհանձնել, տիտղոսներից նա զրկվել է դոպինգի օգտագործման պատճառով:
Այս որոշումը կիրառելի է նաև մյուս բոլոր այն մարզիկների համար, որոնք որակազրկվել են դոպինգի պատճառով 1998-2005թթ.: ՀՄՄ-ն նաև պահանջել է Արմսթրոնգից վերադարձնել դրամական պարգևները:
Մեկ այլ որոշմամբ, կհիմնվի լիովին անկախ արտաքին հանձնաժողով, որը կքննի ՀՄՄ դեմ առաջ քաշած մեղադրանքները Արմսթրոնգի գործի հետ կապված: Հանձնաժողովի կազմը հայտնի կդառնա նոյեմբերի սկզբին:
«Մենք բոլոր միջոցները կձեռնարկենք, որոնք Հանձնաժողովն անհրաժեշտ կհամարի և կվերադարձնենք հեծանվասպորտը հեծանվահրապարակ»:






