Թուրքական ԶԼՄ-ները եր քաղաքական գործիչները սպասում են, թե կօգտագործի արդյոք ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը «ցեղասպանություն» բառը արդեն ավանադական դարձած իր ելույթում Հայոց ցեղասպանության տարելիցի օրը: Ինչպես հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները, եթե Բուշը ցեղասպանությունը «ցեղասպանություն» անվանի, դա խայտառակ պարտություն կլինի Թուրքիայի համար միջազգային ասպարեզում: Նույնիսկ «ոչնչացում» բառը, որը Ջորջ Բուշը օգտագործել էր անցյալ տարի, թուրքական տեսակետից ավելի ընդունելի է, քան «ցեղասպանությունը»; Նույնիսկ ցեղասպանությունից 90 տարի անց, որին զոհ գնացին 1,5 մլն հայեր, այդ թեման Թուրքիայում տաբույի տակ է: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջը Թուրքիան ընկալում է, որպես, «ոտնձգություն իր տեսակետը վիճարկելու իրավունքի հանդեպ»: Տվյալ պահին Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, ընդհանուր սահմանը փակ է, միայն վերջերս սկսվել է իրականացվել օդային չվերթ Ստամբուլի եւ Երեւանի միջեւ: Թուրքիայի հարաբերությունները այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ֆրանսիան կամ Շվեյցարիան վերջին մի քանի տարիների ընթացքում հայտնվել են տուրբուլենտության գոտում, քանի որ այդ երկրների խորհրադարանները պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ԵՄ քաղքական գործիչները պահանջում են Թուրքիայից դառնալ դեպի անցյալը: Թուրքիայի խորհրդարանում ունեցած իր ելույթում Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը կվնասի Թուրքիայի եւ Գերմանիայի հարաբերություններին: Շատ պետությունների կոչին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Թուրքիան պատասխանեց, որ նա հրապարակված փաստաթղթերի միջոցով փորձում է ապացուցել, որ անցյալ դարասկիզբին տեղի է ունեցել ոչ թե ցեղասպանություն, այլ անհրաժեշտ պաշտպանական ակցիա, որն անհրաժեշտ էր Առաջաին Աշխարհամարտի պայմաններում: Ավելին, թուրքական Գլխավոր շտաբի հրապարակծ փաստաթղթերում ողջ պատմությունը կեղծված է եւ նշվում է, թե իբր հայերն իրենք էին հարձակվում թուրքերի վրա, իսկ սպանված երեխաների լուսանկարները պետք է ապացուցեն դա: Հակահայկական քարոզչությունը Թուրքիայում հետզհետե ավելի է ծավալվում: