Ռուսաստանի Դաշնության խորհրդաի ղեկավար Սերգեյ Միրոնովը, որն այսօր ժամանել է Թբիլիսի, մատդիր է քննարկել «կովկասյան քառյակի» խորհրդարանական հանդիպման անցկացման ժամկետը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան): Ինչպես հայտարարել է Միրոնովը լրագրողներին ուրբաթ օրը Թբիլիսիի օդանավակայանում, «քննարկման համար շատ հարցեր են կուտակվել»: Նա նշել է, որ «կովկասյան քառյակը» արդեն տարի ու կես է ինչ չի հավաքվել: «Կովկասյան քառյակի» հանդիպումը պետք է կայանր այս ուրբաթ, սակայն հայկական կողմը մի շարք հարգելի պատճառներով հրաժարվեց մասնակցությունից, այդ պատժառով որոշվեց հետաձգել հանդիպումը»,-ասել է Ս.Միրոնովը: