AM
27 Հոկտեմբեր 2012 - 09:33 AMT

Դավիթ Նալբանդյանը դեկտեմբերին ելույթ կունենա Copa Peugeot մրցաշարում

Դավիթ Նալբանդյանը դեկտեմբերին ելույթ կունենա Copa Peugeot մրցաշարում, որը կանցնի Բուենոս Այրեսում դեկտեմբերի 6-9: Նալբանդյանն ողի վնասվածք ունի, այդ պատճառով չի մասնակցում մի շարք մրցաշարերի: Ավելի վաղ հայտարարվել էր, որ նա չի կարողանա կորտ դուսր գալ մինչև տարեվերջ:

Copa Peugeot մրցաշարում Նալբանդյանի մրցակիցները կլինեն Խուան Մոնակոն, Նիկոլաս Ալմագրոն, Ֆերնանդո Վերդասկոն, Ժիլ Սիմոնը և Ալեքսանդր Դոլգոպոլովը:

Երկու խմբերում յուրաքանչյուր խաղացողը կանցկացնի օրական երկու խաղ: Յուրաքանչյուր խմբի հաղթողները կհանդիպեն եզրափակչում: