AM
22 April 2005 - 06:54 AMT

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ԱՌԱՋ

Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ Լոս Անջելեսի հայերը ապրիլի 23-ին զանգավածային ցույց կանցկացնեն Թուրքիայի հյուպատոսարանի առաջ, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Վերջին ամսվա ընթացքում Կալիֆորնիայում 1915 թվականի ողբերգական իրադարձություններին նվիրված բազմաթիվ հանդիպումներ եւ քննարկումներ են կազմակերպվել: Ի համերաշխություն Հայ Դատին աջակցող հայկական կազմակերպությունների` բարեգործական համերգով հանդես կգա «System of a Down» հայտնի ռոկ խումբը: Իսկ «Ալեքս» թատրոնում կկայանա Վիլյամ Սարոյանի որդու հետ հանդիպում, որը կպատմի ցեղասպանության մասին իր հոր հիշողությունները: