«Արարատ Վալլի ակումբում» հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել գոլֆի մրցաշար, որի նպատակ էր գոլֆի տարածումը Հայաստանում, ինչպես նաև բարեգործությունը: Մրցաշարին հետևում էին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն, ինչպես նաև օտարերկրյա այլ կազմակերպությունների ղեկավարներ:
Ջոն Հեֆերնը նշեց, որ թանկարժեք համարվող այս մարզաձևի առկայությունը հաճախ օտարերկրացիների համար կարևոր հանգամանք է դառնում Հայաստան գալու համար:
Գոլֆի պատմությանն ու զարգացման ծրագրերին ծանոթանալուց հետո մեկնարկվել է մրցութային փուլը, որը տևել է ավելի քան 2 ժամ:
Մրցաշարի հաղթողներ են դարձել «Ռենկո» ընկերությունը ներկայացնող Տիցիանո Ռոնդին, Արգենտինայի դեսպանատունը ներկայացնող Հենդի Հասսլերը, ԱՄՆ դեսպանատունը ներկայացնող Կարեն Հովհաննիսյանն ու Լենսի Լեվիքը:






