AM
29 Հոկտեմբեր 2012 - 06:05 AMT

«Միկան» շարունակում է գլխավորել Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը

Այս հանգստյան օրերին կայացել են Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի հանդիպումները: «Միկան» սեփական հարկի տակ կարողացել են 2:1 հաշվով առավելության հասնել «Փյունիկի» նկատմամբ: Երկու անպատասխան գնդակ «Գանձասարի» դարպասն է ուղարկեն «Շիրակը»:

Հերթական հաղթանակներից հետո «Միկան» և «Շիրակը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում ե առաջին և երկրորդ տեղերը: «Միկան» ունի 58, իսկ «Շիրակը» 55 միավոր:

Երրորդ հորիզոնականում ընթացող «Իմպուլսը» 1:2 հաշվով զիջել է «Ուլիսին», իսկ «Արարատը» նվազագույն` 1:0, հաշվով հաղթանակ է տոնել «Բանանցի» նկատմամբ: