«Գերմանիան ներողություն է խնդրում հայ ժողովրդից», – հայտարարել է Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Գերնոտ Էրլերը: Նրա խոսքերով, Բունդեստագի քաղաքական ուժերն արդեն համաձայնեցրել են այն բանաձեւի հիմնական կետերը, որով Թուրքիային կոչ կարվի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Գերնոտ Էրլերն ասել է, որ բանաձեւում, որը նախատեսվում է ընդունել առաջիկա ամիսների ընթացքում, կա կետ այն մասին, որ Առաջին Աշխարհամարտի տարիներին Թուրքիայի դաշնակիցը հանդիսացող Գերմանիան որոշակի պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար: