AM
29 Հոկտեմբեր 2012 - 08:47 AMT

Նոյեմբերին կանցկացվի արցախյան ազատամարտում զոհված ջրագնդորդ Արա Մանուկյանի հուշամրցաշարը

Ջրագնդակի հայկական դաշնությունը աշխատանքներ է կատարում այդ մարզաձևը Հայաստանում տարածելու նպատակով: Առաջիկա 10 օրում դաշնության ղեկավարությունը աշխատանքային այցով կմեկնի Վանաձոր և Գյումրի : Այդ քաղաքներում երբևէ ջրագնդակով պարապողներ չեն եղել, բայց կան լողավազաններ, որոնցում կարելի է մարզվել, այդ մասին հայտնել է ջրագնդակի հայկական դաշնության գլխավոր քարտուղար , միջաջազգային կարգի մրցավար Էդվարդ Մանթաշյանը:

Նոյեմբերին ջրագնդակի հայկական դաշնությունը կանցկացնի արցախյան ազատամարտում զոհված ջրագնդորդ Արա Մանուկյանի ավանդական հուշամրցաշարը , որտեղ նախատեսվում է նաև Վրաստանի թիմի մասնակցությունը, հաղորդումէ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: