AM
30 October 2012 - 07:17 AMT

Ադրբեջանական բանակի ինքնաոչնչացման հերթական օրինակը

Ադրբեջանի ազգային բանակի 19-ամյա զինվոր Պարվին Տոֆիկ օղլու Բաբաևը ինքնասպան է եղել՝ տաբելային զենքից կրակելով իր վրա, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բաբաևը զորակոչվել է զինվորական ծառայության Նախիջևանի ինքնավար հանրապետության Շարուրյան շրջանի ռազմական կոմիսարիատի կողմից այս տարվա ապրիլին:

Ադրբեջանի ՊՆ մամլո հաղորդագրությունում նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում N զորամասում, ներկա պահին կատարվում է հետաքննություն: