AM
30 Հոկտեմբեր 2012 - 07:36 AMT

ՄՕԿ-ը բարձր է համարում Սոչիի Օլիմպիական խաղերում ինտերնետի գները

Միջազգային Օլիմպիական կոմիտեն բարձր է անվանել ինտերնետի ծառայությունները, որոնք «Ռոստելեկոմը» պատրաստվում է տրամադրել Սոչիում 2014-ին:

Բարձր արժեքի հետ կապված ՄՕԿ-ը հրաժարվել է հաստատել Սոչիում «Ռոստելեկոմի» տարբեր ծառայությունների սակագնային տեղեկատուն: Այսպես, կոմիտեն բարձր է համարում լարային և անլար ինտերնետի գները, ցանցի հասանելիությունը յոթ օրով երկարացնելը:

Խաղերի կազմկոմիտեի կարծիքով, սակագները կարող են զգալիորեն նվազել Լոնդոնի Օլիմպիադայի ժամանակ նման ծառայությունների արժեքի համեմատ: Ռուսական ընկերությունը պահանջում է 7,1 հազար ռուբլի մեկ աշխատատեղից 32 օրով ինտերնետին միանալու համար: Լոնդոնում գները սկսվել են 90 ֆունտ ստերլինգից (4,5 հազար ռուբլի):

Սեպտեմբերի վերջին Սոչիում «Ռոստելեկոմի» նախագծի կառավարման բաժնի տնօրեն Ստանիսլավ Բորոդինն արդեն հաղորդել է, որ անհնար է նվազեցնել ծառայությունների արժեքը: ՕԽ ներկայացուցիչը, իր հերթին, դիմել է «Ռոստելեկոմի» նախագահ Ալեքսանդր Պրովոտորովին: Նամակսում Ալեքսանդր Վրոնսկին խնդրել է «Ռոստելեկոմին» նվազեցնել մեկ ամսվա ինտերնետի արժեքը մինչև հազար ռուբլիով: