AM
24 April 2005 - 03:50 AMT

ԶԱԲԱՅԿԱԼՅԵԻ ՏԵՐՏԵՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՏՈՒՑԵԼ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն այսօր նշել են Ռուսաստանի Չիտայի մարզի հայերը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Զաբայկալյեի հայ համայնքի շուրջ 150 ներկայացուցիչներ ոգեկոչման մոմեր են վառել Չիտայի սուրբ Աստվածածնի Կազանի սրբապատկերի տաճարում: Համայնքի ղեկավար Վլադիմիր Մարկոսյանի խոսքերով, Ռուս ուղղափառ եկեղեցու Զաբայկալյեի սպասավորները հրաժարվել են ոգեկոչման պատարագ մատուցել, բացատրելով դա հայ եւ ռուս եկեղեցիների միջեւ առկա տարաձայնություններով: Զաբայկալյեի հայերի սգո երթը ավարտել են հոգեհանգստի արարողությամբ «Անի» սրճարանում: