AM
31 Հոկտեմբեր 2012 - 06:52 AMT

«Մարսելի» պաշտպանը հրաժարվել է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում

Ինչպես գրում է ֆրանսիական lolympien.fr-ը, «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանը հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականի կողմից: Սակայն, La Provence-ի տվյալներով, ֆուտբոլիստը հրաժարվել է այդ հրավերից: Անդոնյանը, ով 17 տարեկան է, հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում և տվյալ պահին խաղում է «Մարսելի» երկրորդ թիմի կազմում: