AM
31 Հոկտեմբեր 2012 - 09:29 AMT

Մարիա Շառապովան կլինի Samsung-ի պաշտոնական դեսպանը Սոչիի Օլիմպիական խաղերում

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շառապովան պայմանագիր է կնքել Samsung-ի հետ, որի շրջանակում նա կլինի հայտնի արտադրողի պաշտոնական դեսպանը Սոչիի Օլիմպիական խաղերում:

«Նրա հաղթանակի ձգտումն ու բարձր նվաճումները համապատասխանում են մեր ընկերության արժեքներին: Մեր համագործակցությունը երկու առաջնորդների համագործակցության օրինակ է»,-ասել է Samsung Electronics ԱՊՀ գծով կենտրոնակայանի փոխնախագահ Ջեյսուլ Յուն: