AM
31 Հոկտեմբեր 2012 - 07:40 AMT

Արսեն Գալստյանն ու Տագիր Խայբուլաևն այցելել են Հարավային Ուրալ

Լոնդոնի Օլիմպիական խաղերի հաղթողներ Արսեն Գալստյանն ու Տագիր Խայբուլաևն այցելել են Հարավային Ուրալ: Մարզիկներն այցելել են «Լոկոմոտիվի» մարզադպրոց, զրուցել երեխաների հետ:

Նրան հանդիպել են նաև Չելյաբինսկի շրջանի նահանգապետ Միխայիլ Յուրևիչի հետ: Մարզիկները նրան են հանձնել Ռուսաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վասիլի Անիսիմովի նամակը, որտեղ երախտագիտություն է հայտնվում ձյուդոյի զարգացմանն աջակցելու համար:

Չելյաբինսկի շրջանում մարզիկները 2 օր կանցկացնեն: Ձյուդոիստները կանցկացնեն վարպետության դասեր և առաջին խորհրդանշական տափօղակը կիրացնեն «Տրակտոր»-«Դինամո» հոկեյի հանդիպման ժամանակ: