«Կրասնոդարի» հարձակվող Խըզըր Ապպաևը Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակչում «Կուբանից» 0:1 հաշվով պարտություն կրելուց հետո խոստովանել է, որ Յուրա Մովսիսյանի բացակայությունը զգացնել տվեց «Կուբանի» հետ խաղում:
«Լավ խաղ ստացվեց, որտեղ պայքարը շատ էր: Կարծում եմ, հավասար խաղ էր, ուղղակի «Կուբանի» բախտը մի քիչ բերեց: Մովսիսյանը թիմի առաջատարն է, նա շատ է խփում և օգուտ է բերում»,-Ապպաևի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:






