«ԵԱ-2012 ընտրական փուլում հավաքականի մասին ոչ ոք չգիտեր և նրա խաղն անակնկալ էր: Մենք ինքներս լավ էինք գործում, նպաստեց նաև այն, որ մեր ուժերը թերագնահատում էին: Այժմ, իհարկե, վիճակն ավելի բարդ է: Բոլորն արդեն տեսել են անցած շրջանի խաղերն ու լուրջ են վերաբերվում մեր հավաքականին: Վերաբերմունքն է փոխվել, սակայն, ես գտնում եմ, որ մենք վատ չենք խաղում, նույնիսկ Իտալիայի հետ վերջին խաղում, երբ մենք զիջեցինք 1:3 հաշվով»,-Սարկիսովի խոսքն է մեջբերում «Վոլգայի» պաշտոնական կայքը:
Այն հարցին, թե ինչն է պակասում հավաքականին, Սարկիսովը պատասխանեց, որ թերևս փորձը. «Այժմ իրոք արժանի սերունդ ունենք և ցանկալի կլիներ ուժերը չափել գոնե աշխարհի առաջնության խաղերում: Հայաստանի հավաքականը դեռ շանսեր ունի, կարևոր է հաղթել հաջորդ խաղում, այդ դեպքում իրավիճակը կշտկվի»:
Նա հավելել է, որ հավաքականի բախտը մի քիչ չի բերել վիճակահանության առումով, սակայն խաղալ այնպիսի մրցակիցների հետ, ինչպիսիք են Իտալիան, Չեխիան, Դանիան, հետաքրքիր է. «Իտալիան դուրս կգա առաջին տեղով, իսկ ԱԱ-2014 երկրորդ ուղեգրի համար շատ լուրջ պայքար է ծավալվելու»:






