AM
26 April 2005 - 07:36 AMT

ԹՈՒՐՔԵՐՆ ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑՆԵԳԵՐԻՆ ՉԵՆ ՆԵՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Անկարայի քաղաքացիական հասարակական խորհրդի անդամ բոլոր կազմակերպությունների ղեկավարները ստորագրահավաք են սկսել, որպեսզի արգելեն Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրումը Թուրքիայում` Ապրիլի 24-ը Կալիֆորնիայի նահանգում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու համար: Հայտարարության հեղինակները Կալիֆորնիայի նահանգապետին դատապարտել են այն բանի համար, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակած նահանգապետը «գործում է ԱՄՆ հայկական լոբբիի թելադրանքով եւ առանց պատմական իրողություններն ուսումնասիրելու թուրքերին մեղադրում է ցեղասպանության իրագործման մեջ»: