AM
27 April 2005 - 04:07 AMT

ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՐՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Առաջին աշխարհամարտում Թուրքիայի դաշնակից կայզերական Գերմանիայի ղեկավարությունը հենց սկզբից տեղյակ է եղել հայերի ոչնչացման հանցագործ պլաններին, սակայն էական հակազդեցություն չի ցուցաբերել: Այդ մասին ասվում է Deutschewelle ինտերնետ-կայքում հրապարակված հոդվածում: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, այդ իրադարձություններից ավելի քան 20 տարի անց Ադոլֆ Հիտլերը հրեաների զանգվածային ոչնչացման իր քաղաքականությունը արդարացնում էր ցինիկ արտահայտությամբ.«Ո՞վ է այսօր հիշում Հայոց ցեղասպանության մասին»: Սակայն այսօր կրկին ասվում է դրա մասին եւ նման բաները չեն մոռացվում: Աշխարհում ծավալված բոլոր բանավեճերը ցույց են տալիս, որ անպատասխանատու վերաբերմունքը սեփական անցյալին անխուսափելիորեն արձագանքում է ներկայում եւ ապագայում: