AM
27 April 2005 - 04:55 AMT

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ Է ԻՐ ՆՅՈՒՐՆԲԵՐԳԻՆ

«Բոլոր նրանք, ովքեր չեն դատապարտում ցեղասպանությունը` դրա իրագործման մեղսակիցներն են եւ «Քրիստոնյաների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում դեռ սպասում է իր Նյուրնբերգին»` նման պաստառներով, որոնցով կոչ է արվում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապրիլի 24-ին Լվովի փողոցներ են դուրս եկել հայ համայնքի ներկայացուցիչներ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Կրակովում հայերի հոգեւոր առաջնորդ Տադեուշ Իսահակյան-Զալեսսկին: Նրա խոսքերով, նույն օրը Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Գրիգորիուս Բունիաթյանը հանդիսավոր պատարագ է մատուցել Կիեւի Սբ. Աստվածածնի եկեղեցում, որին մասնակցել են Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչները: Այսօրվա դրությամբ Ուկրաինայում բնակվում են շուրջ 300 հազար հայեր, իսկ անմիջապես Լվովում` 3 հազար: