Ազգությամբ հայ երաժիշտներից կազմված հանրահայտ ամերիկյան «System of a Down» ռոկ-խումբն ապրիլի 24-ին «Հոգիներ-2005» բարեգործական համերգով ելույթ է ունեցել Լոս Անջելեսում` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Համերգից հավաքված ամբողջ հասույթը կհանձնվի մարդու իրավունքների պաշտպանման եւ ցեղասպանության խնդիրներով զբաղվող կազմակերպություններին: «System of a Down» ելույթից առաջ ցուցադրվել է ամերիկյան ABC հեռուստաընկերության կողմից նկարահանված Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ, իսկ դահլիճի բոլոր աթոռներին դրված են եղել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին պատմող հրապարակումներ: