AM
28 April 2005 - 04:43 AMT

ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ

«2004 թվականին Հայաստանը ինչպես եւ նախկինում, եղել է ահաբեկչության դեմ պայքարի լիարժեք եւ ակտիվ մասնակիցը: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի` արտասահմանյան երկրներում ահաբեկչության սպառնալիքների մասին ամենամյա զեկույցում: «Հայաստանի Ազգային Ժողովը 2004 թվականի դեկտեմբերին ընդունեց փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքը` իր օրենսդրությունը համապատասխանեցնելով հանրապետության միջազգային պարտավորություններին», – նշվում է փաստաթղթում: Ըստ զեկույցի, «2004 թվականին հայ սահմանապահները հայտնաբերեցին 42 գրամ ռադիոակտիվ նյութեր, որոնք պիտանի չէին զենքի արտադրության մեջ օգտագործելու համար: Չնայած, որ այդ նյութերը, ամենայն հավանականությամբ, հասցեագրված չէին ահաբեկչական կազմակերպություններին, հայկական սահմանապահները ցուցադրեցին միջուկային նյութեր հայտնաբերելու եւ չեզոքացնելու իրենց ունակությունը», – նշվում է փաստաթղթում: Զեկույցում նշվել է նաեւ, որ Հայաստանի Կենտրոնական Բանկը լիարժեքորեն համագործակցել է ահաբեկչական հաշիվների հայտնաբերման եւ սառեցման գործում, սակայն 2004 թվականին հանրապետությունում նման հաշիվներ չեն հայտնաբերվել: