AM
28 April 2005 - 05:00 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԳՏՆՈՒՄ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍՆԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին հնարավոր է համարել հայ-թուրքական սահմանի մասնակի բացումը, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Նա ճշտել է, որ «դրա համար Հայաստանը պետք է հարաբերություններ հաստատի իր հարեւանների հետ»: «Այդ ուղղությամբ հնարավոր տեղաշարժերն ամբողջովին կախված են Հայաստանից»,- հայտարարել է նա: