Նոյեմբերի 5-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը:
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նահանջել է 1 հորիզոնականով: Նալբանդյանը 635 միավորով զբաղեցնում է 78-րդ տեղը:
11420 միավորով առաջին հորիզոնական է բարձրացել սերբ Նովակ Ջոկովիչը, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ով ունի 9465 միավոր, իջել է 2-րդ տեղը: 7600 միավորով երրորդ տեղում է Էնդի Մարեյը (Անգլիա):
Նալբանդյանն այժմ Արենտինայում մարզվում է և պատրաստվում Copa Peugeot մրցաշարին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 6-9-ը Բուենոս Այրեսում:






