Շվեյցարացի թենիսիստ Ռոժեր Ֆեդերերը ուշադրություն է դարձրել դոպինգի խնդրին և հանդես եկել թեստերի քանակն ավելացնելու նախաձեռնությամբ, որոնք վերջին շրջանում կրճատվել են:
«Հիմա թենիսիստներն ավելի քիչ թեստեր են հանձնում, քան մեկ քանի տարի առաջ: Դոպինգ թեստերի մեջ ոչ մի սարսափելի բան չկա: Իհարկե, ես չեմ կասկածում, որ դոպինգի խնդիրն ամենաքիչը վերաբերվում է թենիսին, բայց կարծում եմ, որ թեստերի քանակը պետք է ավելացնել»,- Ֆեդերերի խոսքերը մեջբերում է BBC-ն:






