AM
5 Նոյեմբեր 2012 - 07:10 AMT

Լևոն Արոնյանը «Շախմատային օսկար» մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը

«64» ամսագրի 10-րդ համարում ամփոփվել են «Շախմատային օսկար» ամենամյա մրցույթի քվեարկության արդյունքները:

Երրորդ անգամ անընդմեջ պատվավոր պարգևի հաղթող է դարձել համաշխարհային վարկանիշի առաջատար Մագնուս Կառլսենը (Նորվեգիա):

Հայ գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի վարկանիշի երկրորդ համար Լևոն Արոնյանը երրորդ անգամ զբաղեցրել է 3-րդ տեղը: Երկրորդ տեղում է Կազանում հավակնորդների խաղերի հաղթող Բորիս Գելֆանդը, հաղորդում է russiachess.org-ը: