AM
5 Նոյեմբեր 2012 - 10:36 AMT

Արևիկ Ուդումյան. Դատելով լրագրողների տրամադրությունից` մրցաշարը ստացվել է

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արևիկ Ուդումյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ 2007 թվականից ֆեդերացիան պարբերաբար կազմակերպում է սիրողական մրցաշարեր:

«Առաջին անգամ կազմակերպել են դասընթաց- մրցաշար ԶԼՄ-ներկայացուցիչների համար: Հետո եղել է ուսանողների գավաթ, գործարարների գավաթ, նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչները և արվեստագետներն են խաղացել: Այս անգամ էլ որոշեցինք, որ կարելի է կրկին լրագրողների միջև մրցաշար անցկացնենք»,- նշեց Ուդումյանը:

ԶԼՄ-ի համար նախատեսված դասընթացին, որը տևել է մեկ ամիս, մասնակցել են ավելի քան 15 լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Իսկ ահա մրցաշարը տեղի ունեցավ նոյեմբերի 3-ին և 4-ին:

Բոլոր մասնակցիների հետ աշխատած մարզիչ Պողոս Պողոսյանը խոստովանեց, որ ուրախ է, որ մասնակցություն է ունեցել այս մրցաշարում:

«Ինձ համար շատ հաճելի էր լրագրողների հետ մեկ ամիս մարզումներ անցկացնել: Շատ ուրախ մրցաշարի ականատես եղանք:

Հույս ունեմ, որ այն ավանդական կդառնա, և հանդիպելու շատ առիթներ կունենանք»,- ասաց Պողոսյանը:

«Ամենակարևորը մեզ համար այն էր, որ լրագրողները, ովքեր շատ զբաղված են, մի պահ կտրվեն ամեն ինչց ու գան խաղան:

Դատելով լրագրողների տրամադրությունից` հասկանում եմ, որ մրցաշար-դասընթացը ստացվել է»,- եզրափակեց Ուդումյանը: