ԱՄՆ-ն մտադիր է հատուկ ուշադրություն հատկացնել «Ադրբեջանի խնդիրների վերացմանը»: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը` վկայակոչելով ադրբեջանական աղբյուրները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն Վաշինգտոնում իր ադրբեջանցի գործընկեր Հեյդար Ալիեւի հետ հանդիպման ժամանակ: Այդ կապակցությամբ Բուշը խոստացել է համապատասխան հանձնարարականներ տալ ԱՄՆ Պետդեպարտամենտին: