Նոյեմբերի 5-ին Իսրայելի Էյլատ քաղաքում մեկնարկել է ուսանողների ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը երրորդն է:
Առաջնության առաջին օրը հանդես կգան ծանրորդներ չորս քաշային կարգերում: Հայաստանը կներկայացնի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Սինգապուրի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը (56 ք/կ):
Հայ մարզիկներից ելույթ կունենան նաև Վանիկ Ավետիսյանը (69 ք/կ), Սամվել Գրիգորյանը (77 ք/կ), Վահրամ Գևորգյանը և Աղաս Աղասյանը (85 ք/կ), Վարդան Դավթյանը (94 ք/կ) և ծանրքաշայիններ Անդրանիկ Հովհաննիսյանն ու Հայկ Հակոբյանը:






