AM
6 Նոյեմբեր 2012 - 12:20 AMT

Երևանում կկայանա ազատ ոճի պատանեկան միջազգային հուշամրցաշար

Նոյեմբերի 9-11-ը Երևանում կկայանա Ռուդոլֆ և Եղիշ Կարապետյանների անվան 4-րդ միջազգային հուշամրցաշարը: «Դինամո» մարզական համալիրում կմրցեն ազատ ոճի պատանի ըմբիշները:

Մրցաշարին մասնակցելու են Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը, Արցախը, Ջավախքը և Հայաստանի բոլոր մարզերը և Երևանը ներկայացնող ըմբիշները:

Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 10-ին: