Մարտի 21-ին Երեւան կժամանեն մի խումբ ավստրիացի գործարարներ: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն է հայտնել Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական Պալատի (ԱԱՊ) գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը, միջոցառմներին կմասնակցեն ավելի քան 20 ավստրիական ընկերությունների ներկայացուցիչներ: Մարտիրոսյանի խոսքերով, նմանատիպ առաքելություն կազմակերպվել էր նաեւ 4 տարի առաջ, եւ ավստրիացի գարծարարներից շատերը ցանկություն են հայտնել կրկին այցելել Հայաստան: Հայաստանի ԱԱՊ տնօրենը հույս է հայտնել, որ ավստրիացի եւ հայ գործարարների հանդիպումները կհանգեցնեն կոնկրետ համաձայնությունների ձեռքբերմանը եւ պայմանագրերի ստորագրմանը: