AM
30 April 2005 - 04:23 AMT

ԳԵՐՀԱՐԴ ՇՐԵԴԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքիա կատարած իր այցից ոչ շատ վաղուց Գերմանիայի դաշնային կանցլեր Գերհարդ Շրեդերը պաշտպանել է թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հայոց ցեղասպանության փաստն ուսումնասիրելու նպատակով հայ-թուրքական համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությունը, տեղեկացնում է AFP-Ստամբուլ գործակալությունը: Շրեդերի խոսքերով` Էրդողանի առաջարկությունը պետք է աջակցվի: Գերմանիայի կանցլերը հավաստիացրել է, որ Հայոց ցեղասպանության հարցը «երբեք չի դառնա պայման Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության համար»: Նա նաեւ նշել է, որ Բունդեսթագում քննարկվող Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը չի բարդացնում թուրք-գերմանական հարաբերությունները: «Միանգամայն բնական է, որ խորհրդարանները զբաղվում են պատմական հարցերով»,- նշել է Գերհարդ Շրեդերը: