AM
7 Նոյեմբեր 2012 - 07:01 AMT

Ռոժեր Ֆեդերերը 8-րդ անգամ ճանաչվել է տարվա ջենտլմեն

ATP-ն ամփոփում է տարվա արդյունքները և Անգլիայի մայրաքաղաքում ընթացող ամփոփիչ մրցաշարում կհանձնի անհատական մրցանակները խաղաշրջանի լավագույն մարզիկներին:

Մրցումների անցած տարվա հաղթող շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը Լոնդոնից կհեռանա առնվազն երկու մրցանակով: 31-ամյա թենիսիստը 8-րդ անգամ կստանա Շտեֆան Էդբերգի անվան տարվա Ջենտլմենի մրցանակ և «հանրության սիրելի» հատուկ մրցանակ, հաղորդում է Eurosport-ը: