Թուրքիայի արտաքին գործերի նախարար եւ փոխվարչապետ Աբդուլա Գյուլը լրագրողներին հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանադռները բացելու մասին ներկա պահին խոսք չկա, հաղորդում է «Երկիր» թերթը: Գյուլն ասել է. «Բոլորին հայտնի է, թե Թուրքիայի վարչապետն ինչպիսի բարի կամք է դրսեւորում` Հայաստանի նկատմամբ, սակայն, դրան խոչընդոտող բազմաթիվ խնդիրներ կան»: «Եթե փոխադարձ բարի կամք դրսեւորվի նաեւ հայերի կողմից, ապա որոշակի հստակ զարգացումներ կլինեն»,-ասել է նա եւ հավելել, որ Թուրքիան ցանկանում է իր բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերություններ ունենալ: Նրա խոսքերով, հարեւան պետությունները նույնպես կառուցողական քայլեր պետք է անեն Թուրքիայի նկատմամբ: