AM
7 Նոյեմբեր 2012 - 13:55 AMT

Սլավոլյուբ Մուսլին. Հուսով եմ, որ Յուրա Մովսիսյանը պահպանել է մարզավիճակը

«Կրասնոդարի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը Ռուսաստանի առաջնության լավագույն հարձակվողներից է, հավանաբար, չի կարողանա վերականգնվել մինչ ՌԴ առաջնության 15-րդ տուրում «Սպարտակի» հետ հանդիպումը: Այդ մասին հայտարարել է թիմի մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը: Խաղը տեղի կունենա նոյեմբերի 11-ին:

«Յուրան հազիվ թե հասցնի վերականգնվել: Չորեքշաբթի նա մարզվելու է ընդհանուր խմբում: Մինչ այդ նա մարզվել է անհատական ծրագրով, հուսով եմ, Յուրան պահպանել է իր մարզավիճակը: Հուսով եմ, նա կվերականգնվի մինչ հաջորդ հանդիոպւմը»,-ասել է Մուսլինը: