Իսրայելի Էյլատ քաղաքում շարունակվում է ուսանողների ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Առաջնության երկրորդ օրը Հայաստանի հավաքականը նվաճել է բրոնզե մեդալ: Մինչև 69 կգ քաշային կարգում Վանիկ Ավետիսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 142 կգ ծանրաձող, իսկ հրում` 173 կգ: Երկամարտի արդյունքում հայ մարզիկը 315 կգ արդյունքով զբաղեցրել է 3-րդ տեղը:
Չեմպիոն է դարձել է Ջեոնգսիկ Վոնը (Կորեա) 318 կգ արդյունքով:
Նոյեմբերի 8-ին ելույթ կունենան Սամվել Գրիգորյանը (77 ք/կ) և Աղասի Աղասյանը (85 ք/կ):






