AM
8 Նոյեմբեր 2012 - 06:45 AMT

Միրչա Լուչեսկու. «Չելսիից» մենք կրեցինք հիվանդագին պարտություն, քանի որ զգալի առավելություն ունեինք

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Չեմպիոնների լիգայի խաղում «Չելսիի» հետ խաղից հետո (2:3) խոստովանել է, որ դա շատ հիվանդագին պարտություն է, հաշվի առնելով այն փաստը, որ նրանք զգալի առավելություն են ունեցել:

«Մենք ստեղծեցինք հսկայական քանակությամբ գոլային պահեր, բայց, ցավոք սրտի, դրանցից շատերը չկարողացանք օգտագործել:

«Չելսին» գրոհում էր հիմնականում միայն իր հարձակվող ֆուտբոլիստների անհատական որակների հաշվին: Ես չեմ արդարանում: Մեզ ինչ-որ բան պակասում է: Պետք է մինչև վերջ պահպանել լիակատար կենտրոնացումը»,- Լուչեսկու խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Նրա խոսքով, պետք է անցնել պարտության միջով, չէ որ մնացել են երկու խաղեր, որոնցում պետք է հաղթանակ տանել:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն նշել է, որ «Շախտյորն» ապացուցեց, որ շատ լուրջ թիմ է. «Մեզ հաջողվեց հաղթել կոշտ պրեսինգի պայմաններում: Այժմ շատ բան կախված կլինի «Շախտյորի» և «Յուվենտուսի» եզրափակիչ հանդիպումից»: