AM
8 Նոյեմբեր 2012 - 06:58 AMT

Հենրիխ Մխիթարյան. Ցավալի է պարտվել նման խաղում, բայց մենք ունենք բոլոր շանսերը ՉԼ-ում առաջ անցնելու համար

«Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ «Չելսիի» հետ խաղում արել է այն ամենը, ինչ թիմի մարզիչ Միրչա Լուչեսկուն պահանջել է նրանից:

«Մենք գոլերը բաց թողեցինք սխալների պատճառով: Դա թիմային սխալ էր: Մենք ավելի շատ գոլային պահեր ունեինք, բայց վերջում բաց թողեցինք անհեթեթ գոլ»,- Մխիթարյանի խոսքերը հաղորդում է sport.ua-ն:

Կիսապաշտպանը նշել է, որ Լուչեսկուն գոհ է խաղից, բայց ոչ արդյունքից. «Ցավալի է պարտվել նման խաղում: Մենք ունենք բոլոր շանսերն առաջ գնալու համար»: