Մոսկվայի «Նոր լիգա» համալիրի մարզադաշտում ընկերական բարեգործական ֆուտբոլային հանդիպում է տեղի ունեցել Զաքարյանների ընտանիքի օգտին ААММ և A.F.G միջև: Զաքարյանների ընտանիքը թոքախտից բուժման կարիք ունի
Երկրորդ խաղակեսից առաջ Զաքարյանների ընտանիքի անդամները շնորհակալության խոսքեր են ասել խաղի կազմակերպիչների և մասնակիցների հասցեին:
Խաղն ավարտվել է 8:6 հաշվով՝ ААММ հաղթանակով:
Խաղի արդյունքում հավաքվել է 11 հազար ռուբլի, ողջ գումարը փոխանցվել է Զաքարյանների ընտանիքին:






