AM
8 Նոյեմբեր 2012 - 07:28 AMT

Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 11 մարզիկներ

Նոյեմբերի 8-12-ը Մինսկում կկայանա սամբոյի աշխարհի առաջնությունը, ուր լավագույնների տիտղոսը կվիճարկեն մարզական և մարտական սամբոյի ուժեղագույն մարզիկները:

Հայաստանը աշխարհի առաջնությունում կներկայացնեն 11 մարզիկներ: Մարզական սամբոյի մրցումներում հանդես կգան Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Վահան Վարդանյանը (57 կգ), Անդրանիկ Նաղդալյանը (68 կգ), Աշոտ Դանիելյանը (82 կգ), Դավիթ Գրիգորյանը (90 կգ), Հակոբ Առաքելյանը (100 կգ) և Սոսե Բալասանյանը (52 կգ) Մարտական սամբոյում ելույթ կունենան Մխիթար Մխիթարյանը (52 կգ),Վաչիկ Վարդանյանը (68 կգ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ) և Արտակ Ծատինյանը (100 կգ), PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: