AM
3 May 2005 - 04:29 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՑ

Թուրքիայի եւ Շվեյցարիայի միջեւ հարաբերությունները կրկին լարված են, տեղեկացնում է AP-Ստամբուլ գործակալությունը: Ցյուրիխի արդարադատության նախարարությունը հետաքննում է թուրք պատմաբան Յուսուֆ Հալաչօղլու նկատմամբ գործը, որը կասկածվում է ռասիզմի մեջ: Բանասիրական գիտությունների պրոֆեսոր Յուսուֆ Հալաչօղլուն 2004 թվականի մայիսի 2-ին շվեյցարական Վինտերտուր քաղաքում իր զեկույցում հերքել է Հայոց ցեղասպանությունը: Վինտերտուրի դատախազությունը հետաքննություն է սկսել Հալաչօղլու նկատմամբ` կասկածելով վերջինիս ռասիզմի մեջ: Այժմ գործը հետաքննվում է Ցյուրիխում: Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը քննադատել է շվեյցարական իշխանությունների գործողությունները: Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Շվեյցարիան խախտել է հիմնական եվրոպական իրավունքները: Այդ կապակցությամբ արտահայտվել է թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը: «Ես դատապարտում եմ այդ որոշումը»,- նշել է նա: Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը նշել է նաեւ, որ շվեյցարական իշխանությունները սխալ են գործում: Նշենք, որ երկու պետությունների հարաբերությունները լարվել են Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով: