Անցած շաբաթվա վերջում Փոթիի նավահանգստում սկսված գործադուլի պատճառով հայկական բեռանփոխադրման ընկերությունները ստիպված են բեռներն ուղղել Բաթումի նավահանգիստ:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց բեռնափոխադրումների Megatrans ընկերության տնօրեն Գառնիկ Ալեքսանյանը, այդ ճանապարհն այն դեպքերի համար է, եթե Փոթիի նավահանգստի հետ կապված ինչ-ինչ խնդրրներ են առաջանում: «Մենք մեր բեռները երեկ Բաթում ենք ուղարկել, որը Փոթիից հեռու է մոտ 100 կմ»,-ասել է նա:
Ելնելով լրացուցիչ տարածության համար ծախսերից՝ կարելի է ենթադրել, որ մեքենայով մեկ կոնտեյների փոխադրման գինը բարձրացել է 100-200 դոլարով:
Ընկերության տնօրենի հավաստի տեղեկությունների համաձայն, Փոթիի նավահանգիստը կբացվի այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան:






