AM
8 Նոյեմբեր 2012 - 13:16 AMT

Երևանյան ԱԱ ժամանակ բռնցքամարտիկները կապրեն «Անի» և «Շիրակ» հյուրանոցներում

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան երկրորդ անգամ կազմակերպում է աշխարհի առաջնություն: Առաջին անգամ Հայաստանը 2009 թվականին ընդունեց պատանիների աշխարհի առաջնությունը, իսկ արդեն այս տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը կկայանա երիտասարդների աշխարհի առաջնությունը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ֆեդերացիայի գործադիր տնօրեն Դավիթ Թադևոսյանն ասաց, որ այսօրվա դրությամբ բավականին աշխատանքներ արվել են և տեխնիկական բոլոր գործերն ավարտված են:

«Մինչ առաջնության մեկնարկը մենք դեռ ժամանակ ունենք, որպեսզի մնացած 20 % աշխատանքն անենք ու ամբողջովին պատրաստ լինենք: Մարզական պատվիրակությունները Երևան կժամանեն նոյեմբերի 25-ին և այդ օրվանից կսկսենք աշխատել նաև բոլոր մարզիկների ու թիմերի ներկայացուցիչների հետ»,- նշեց նա:

Ըստ Թադևոսյանի, արդեն 71 երկիր մասակցության հայտ է ներկայացրել: Պատվիրակություններն ապրելու են «Անի» և «Շիրակ» հյուրանոցներում, իսկ կազմկոմիտեի անդամներն ու մրցավարները` «Գոլդեն Փալասում»:

Աշխարհի առաջնությունը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 8-ը: