Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կրկին կգլխավորի «Փյունիկը»: Նա հանդես կգա որպես թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար: Մինասյանն էլ կնախապատրաստի թիմին նոյեմբերի 11-ին կայանալիք Հայաստանի առաջնության «Փյունիկ» – «Ուլիս» հանդիպմանը:
Հայաստանի առաջնության հերթական տուրի ժամանակ «Փյունիկը» Կապանում 0:1 հաշվով պարտություն է կրել«Գանձասարից»: Կապանից Երևան վերադառնալու ճանապարհին մարզական կարգապահությունը և հաստատված նորմերը խախտելու համար ակումբի ղեկավարությունը աշխատանքից ազատել է թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Խաղի ընթացքում ծանր վնասվածք ստացած Ղուկաս Պողոսյանին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու, այնուհետև մարզական կարգապահությունը խախտելու, ոչ սթափ վիճակում գտնվելու համար, ակումբի ղեկավարությունը որոշել է զբաղեցրած պաշտոնից հեռացնել նաև բժիշկ Վարդան Հովասափյանին:
Մարզական կարգապահությունը խախտելու և ոչ սթափ վիճակում գտնվելու համար`աշխատանքից ազատել է «Փյունիկ» ակումբի դարպասապահների մարզիչ Արթուր Ավագյանը:






