Կրասնոդարի մարզի համշենահայերի (մահմեդականացված հայերի) ճակատագրով լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանի Հանրապետության «Համշեն» հայրենակցական միությունը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Կազմակերպության նախագահ Իվան Քրբաշյանի խոսքերով, համշենահայերի ներկայացուցիչները հերթական, արդեն չորրորդ անգամ, մերժում են ստացել հասարակական կազմակերպության գրանցման հարցում: Ընդ որում համշեններին մայիսի 3-ին փոխանցված պաշտոնական մերժումը թվագրված էր մայիսի 4-ով: Մտահոգում է այն փաստը, որ «Հեմշիլներ» մշակութային կազմակերպության գրանցման վերաբերյալ մշատկան մերժումները մտացածին բնույթ են կրում, այդպես, վերջին անգամ մերժումը բացատրվում էր միակ պատճառով` գրանցման համար ներկայացված դիմումի մեջ սխալ է նշվել գրանցող մարմինը: Ցանկացած այլ կազմակերպության գրանցման դեպքում, դա պատճառ չէ մերժման համար` դիմողին հնարավորություն է տրվում ուղղումներ մտցնել եւ կրկին դիմել գրանցող մարմնին: Համշենահայերի դեպքում դա չի արվում, ընդ որում, պետական տուրքը 2000 հազար ռուբլու չափով կանոնավոր կերպով մուծվել է բոլոր 4 անգամ: Իվան Քրբաշյանի կարծիքով, կազմակերպությունը գրանցելու մերժման հիմնական պատճառը համշենների կրոնական պատկանելությունն է: Իրենց գործողություններով, Գլխավոր դաշնային գրանցման վարչության Կրասնոդարի մարզի ներկայացուցիչները ստեղծում են որպես քաղաքական փախստականներ Ռուսաստանը լքող եւս մեկ թափառական ժողովրդի առաջացման նախադեպ: Գաղտնիք չէ, որ Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները, որոնք իրագործում են Կրասնոդարի մարզից մեսխեթցի թուրքերի ԱՄՆ վերաբնակեցման ծարգիրը, արդեն նմանատիպ նախագծեր են կազմում Կուբանում բնակվող քուրդ կուրմանջիների եւ համշենների վերաբերյալ: Նշենք, որ 17 դարի կեսերին Արեւմտյան Հայաստանի Համշեն (ներկայիս Թուրքիայի տարածք) բնակավայրի հայ բնակչության բռնի զանգվածային մահմեդականացման արդյունքում առաջացավ էթնոդավանական խումբ իր արտահայտված ինքնագիտակցությամբ, որոնք իրենց անվանում են համշեններ եւ խոսում են հայերենի համշենական բարբառով: Աջարիայի տարածքում բնակվող համշենների փոքրաթիվ խումբը 20-ական թթ. կազմված էր 600 հագուց: 1944թ.Աջարիայի համշենները մեսխեթցի թուրքերի եւ քուրդ կուրմանջիների հետ արտաքսվել են Ղրղզստան եւ Ղազախստան: 70-ական թթ. համշենների մի մասը տեղափոխվեց Կրասնոդարի մարզ եւ այսօր բնակվում է Ապշերոնի, Բելորեչենսկի եւ այլ շրջաններում (շուրջ 1000 մարդ): Տվյալ խմբի ազգային պատկանելության որոշման խնդիրը կապված է նրա ներկայացուցիչների հիմնական մասի բնակության վայրի քաղաքական նրբությունների հետ: Թուրքիայի համշենները գիտակցում են իրենց ազգային եւ լեզվաբանական տարբերությունը թուրքերից, սակայն թուրքական պետության քաղքականությունը ճնշում է նրանց ազգային կայացման ձգտումը: Ռուսաստանում բնակվող համշենները գիտակցում են իրենց կապը համշենահայերի հանրության հետ, սակայն հակված են ինքնանույնացնել իրենց որպես առանձին էթնոս «հոմշենցի» անվանումով: