AM
4 May 2005 - 04:26 AMT

ԼՈՐԱ ՔԵՆՆԵԴԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼ ԻՐԵՆՑ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Լորա Քեննեդին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սատարում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերականգնմանը, հաղորդում է AP գործակալությունը: Նա «հուսադրող» է անվանել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանի եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձների փոխանակումը: Քեննեդին կոչ է արել կողմերին համաձայնեցնել մոտեցումները: Անդրադառնալով Էրդողանի Հայոց ցեղասպանության փաստերն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը եւ Ռոբերտ Քոչարյանի պատասխան առաջարկին առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ` նա նշել է.«Ինչու՞ չունենալ եւ մեկը, եւ մյուսը: Մենք վճռականորեն սատարում ենք երկու կառավարությունների միջեւ հարաբերությունների վերականգնմանը»: